Պատմություն

Վերջին տասնամյակի ընթացքում, Հայ Կրթական Հիմնարկությունը Հայաստանի ուսանողներին հնարավորություն է ընձեռել կրթությունը շարունակել Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում:   ՀԿՀ-ի հիմնական խնդիրն էր ճիշտ թիրախավորել հայտ ներկայացրած ուսանողներին և ընտրել լավագույն առաջադիմությունն ունեցողներին: Սակայն սա միայն չափանիշներից մեկն էր: ՀԿՀ-ի խնդիրն էր նաև աջակցել գոյացած հնարավորությունների անհավասարության հաղթահարմանը: Շատ շնորհաշատ ուսանողներ, որոնք հեռավոր բնակավայրերից են չունեն այն հավասար հնարավորությունները, որոնա հասանելի են իրենց քաղաքաբնակ տարիքակիցներին: Բացի այդ, Հայաստանում սոցիալական բևեռացվածությունը ևս ազդել է բարձրագույն կրթության մատչելիության վրա և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հաճախ չէին կարողանում իրացնել իրենց կրթական իրավունքները: Այդ իսկ պատճառով, ՀԿՀ մյուս առանցքային չափանիշն էր հյատ ներկայացրածների կարիգավոր լինելը, որը գնահատվում էր հաշվի առնելով բոլոր ռիսկային խմբերը և մի շարք սոցյալ-տնտեսական ցուցանիշներ, որոնց գնահատման համար ՀԿՀ կառավարման խորհուրդը մշակել էր մաթեմատիկական մոդել:

ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի կատարած աշխատանքների արդյունքները Արդյունքում, 2007-2010 թվականներին ՀԿՀ կրթաթոշակներից օգտվել են 30 ուսանողներ և շարունակական բարձր առաջադիմության արդյունքում արդեն իսկ համակարգում գտնվողներին տրամարդրվել է շարունակական աջակցություն մինչ տվյալ կրթական աստիճանի ավարտը: Առկա տվյալները ցույց են տալիս, որ հիմնականում կրթաթոշակից օգտվել են աղջիկները, տղաները ընդամենը կազմել են 20%-ը: ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի համար ռազմավարական առաջնայնություն ունի մարզերի համաչփ զարգացումը, իսկ առանց համարժեք մարդկային ներուժի մարզերը զարգանալ չեն կարող: Այդ իսկ պատճառով, խորհուրդը որոշել էր առաջնայնւթյուն տալ մարզերից դիմած ուսանողներին: Արդյունքում, ըստ տարիների ընդհանուր առմամբ գյուղ/քաղաք հարաբերակցությունը հավասարակշռված է եղել: Այս տարիների ընթացքում դիմածների հարաբերակցությունը գյուղի օտին է արձանագրել արդյունքներ, ըստ հարաբերակցության ընդհանրական 1.14 արդյունքի: Ըստ կրթական հաստատությունների կրթաթոշակ ստացած ուսանողների վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում կրթաթոշակ են ստացել ԵՊՀ-ում սովորղ ուսնանողները: Գումարի հիմնական մասը ուղղվել է Երևանի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա և Երևանի պետական լեզվաբանական համալսարան: ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի անցած շրջանի վերլուծությունները նաև ցույց են տվել մի շարք օրինաչափություններ կրթաթոշակ ստացած ուսանողների մասնագիտության տեսանկյունից: Ըստ մասնագիտությունների առաջին տեղում է գտնվում տնտեսագետի որակավորումը, ապա դրան հետևում են լրագրողը, մարկետոլոգը և հոգեբանը: Արդյունքում, այս տարի կաավարման խորհուրդը վերանայել է կրթաթոշակային ծրագրի մասնագիտությունների ցանկը և հաշվի առնելով իր որոշումը աջակցել մարզերի համաչափ զարգացմանն ու երկրի մշակութային ինքնության պահպանմանն, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացին, մի շարք մասնագիտություններ հանվել են ֆինանսավորման ենթակա մասնագիտությունների ցանկից: