Հաճախ տրվող հարցեր

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

 Եթե ես համապատասխանում եմ հայտարարությունում նշված չափանիշներին, արդո՞ք դա նշանակում է, որ ես ֆինանսավորում կստանամ:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով, քանի որ տրամադրվող ֆոնդերը սահմանափակ են: Դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը դեռևս չի նշանակում, որ ձեր դիմումը կընտրվի կրթաթոշակ հատկացնելու համար: 

Քանի՞ ուսանող է նախատեսված ընտրել` կրթաթոշակ տրամադրելու համար:

Թիվը կարող է տատանվել, կախված վարձավճարների ծավալից և ֆոնդերի առկայությունից: 

Ի՞նչ չափանիշներով են ընտրվում կրթաթոշակառու ուսանողները:

Կրթաթոշակի տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանց սովորող, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

 Ի՞նչ փուլերով է իրականացվում մրցույթը: Արդյո՞ք նախատեսվում է հարցազրույցների անցկացում:

Մրցույթի առաջին փուլում ընտրող հանձնաժողովի անդամները գնահատում են հայտերը` ըստ վերոնշյալ չափանիշների: Այս փուլը անցած ուսանողները հրավիրվում են հարցազրույցի` վերջնական որոշում կայացնելու համար:

Իմ միջին գնահատականը 16-ից ցածր է, սակայն ֆինանսական և սոցիալական անբարենպաստ/ծանր պայմաններում եմ ապրում: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին:

Մրցույթին կարող են դիմել միայն նրանք, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 3, 16,  7.5  կամ 77 միավոր է, կախված համալսարանի գնահատման համակարգից։

 Ես Հայաստանի քաղաքացի եմ, բայց սովորում եմ արտերկրում: Կարո՞ղ եմ կրթաթոշակ ստանալ` ուսման վարձը հոգալու համար:

Ցավոք, ոչ: Կրթաթոշակը տրամադրվում է միայն Հայաստանի պետական ԲՈՒՀ-ում սովորողներին:

 Ես ցանկանում եմ դիմել մագիստրատուրա, և ցանկանում եմ դիմել կրթաթոշակի համար: Եթե ես ընտրվեմ մրցույթում և հետագայում հնարավորություն ունենամ անվճար սովորել, կստանա՞մ արդյոք կրթաթոշակը:

Հնարավոր է, որ մրցույթով դուք ընտրվեք, սակայն եթե ուսումնական տարվա սկզբում պարզվի, որ դուք անվճար համակարգում եք, կամ պետական այլ օգնություն ստանաք վարձը վճարելու համար, ձեզ կրթաթոշակ չի հատկացվի: Եթե օգնություն ստանաք` վարձի մասնակի վճարի տեսքով, ապա մենք կփոխանցենք ԲՈՒՀ-ին միայն վարձի այն մասը, որ պակասում է:

 Ի՞նչ մեխանիզմով է տրամադրվում կրթաթոշակի գումարը:

Կրթաթոշակի գումարը փոխանցվում է համապատասխան ԲՈՒՀ-ին յուրաքանչյուր կիսամյակ՝ հաշվի առնելով ուսանողի առաջադիմությունը և ԲՈՒՀ-ի տրամադրված հաշիվ-ապրանքագիրը: Կրթաթոշակը չի տրամադրվում առձեռն գումարի տեսքով:

Ես սովորում եմ վճարովի համակարգում, սակայն ուսման վարձիս որոշ մասը հոգում է պետությունը: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին ուսման վարձի մյուս կեսի համար:

Այո՛, կարող եք։ Դիմումի մեջ պետք է նշել ամբողջական վարձի չափը և զեղչի տոկոսի չափը։

 Քանի՞ տարվա համար է տրամադրվում կրթաթոշակը:

Կրթաթոշակը տրամադրվում է մեկ տարվա համար, վճարվում է կիսամյակ առ կիսամյակ։ Հնարավոր է, որ այն երկարաձգվի նաև հաջորդ տարի, եթե իհարկե ուսանողը շարունակում է համապատասխանել կրթաթոշակի համար անհրաժեշտ չափանիշներին:

 Եթե իմ համալսարանը չկա Ձեր ցուցակում, կարող եմ բացառության կարգով դիմել

Ո՛չ, չեք կարող դիմել։

 Ես սովորում եմ հեռակա ուսուցման համակարգով: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին:

Ո՛չ, չեք կարող։

 Ես սովորում եմ մագիստրատուրայում / ասպիրանտուրայում / օրդինատուրայում: Կարո՞ղ եմ մասնակցել մրցույթին:

Այո՛, կարող եք։

Ես որտեղից  կարող եմ վերցնել բնակության վայրի մասին տեղեկանքը

Դուք այն կարող եք վերցնել գյուղապետարանից, քաղաքապետարանից կամ ԺԵԿ-ից։

Ես ինչպե՞ս կարող եմ ներկայացնել հոսանքի կտրոնները, եթե այն չի պահպանվել

Դուք պետք է ներկայացնեք այն վայրից ստացականներ, որտեղ որ բնակվում են Ձեր ծնոողները։ Ստացականները կարող եք ներկայացնել Ձեր տարածքային ՀԷՑ-ի գրասենյակից․ այն կոչվում է հոսանքի էպիկրիզ։

 Ի՞նչ պարտավորություններ է ստանձնում ուսանողը` կրթաթոշակը ստանալուց հետո:

Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է շարունակել սովորել բարձր առաջադիմությամբ,  մասնակցել հիմնարկության կողմից կազմակերպվող հանդիպումներին,  ինչպես նաև տարեկան առնվազն 120 ժամ կամավորական աշխատանքներ իրականացնել որևէ հաստատությունում: