Անհրաժեշտ փաստաթղթեր

Հարգելի Դիմորդ, մինչ անհրաժեշտ փաստաթղթերին անդրադառնալն ու դիմում-հայտը լրացնելը, խնդրում ենք ծանոթանալ այն համալսարաններին ու մասնագիտություններին, որոնց մենք այս տարի հովանվորում ենք

Կրթաթոշակի հայտի հետ, որը կարող եք ներբեռնել այստեղից , պարտադիր պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը /խնդրում ենք նշել կցվածները/

 

 □   Լուսանկար (1 հատ, 3*4 )

 □   Անձնագրի պատճեն, ներառյալ գրանցման էջը

 □  Ընտանիքի կազմի մասին փաստաթուղթ /քաղաքապետարան, գյուղապետարան, համայնքապետարան

 □   Գնահատականների ակադեմիական տեղեկագիր / տրվում է համապատասխան ֆակուլտետի դեկանատի կողմից (առաջին կուրսից մինչև հունվարի կիսամյակը ներառյալ)։

 □ Ջորջորյան կրթաթոշակի դեպքում ավագ դպրոցի ամփոփաթերթիկի միջինացված գնահատականներ։

 □   Ուսումնական հաստատության կողմից Ձեզ տրված տեղեկանք, որտեղ նշված    կլինի          Ձեր մասնագիտությունը և տարեկան ուսման վարձը

□ 2017թ-ի նոյեմբեր, դեկտեմբեր, 2018թ-ի հունվար, փետրվար ամիսների ծնողների բնակության էլեկտրականության ստացականները (կամ կտրոնի բնօրինակները կամ տվյալ տարածքի ՀԷՑ-ի գրասենյակից կնիքված թուղթը)

□  Դիմում-հայտի 5-րդ հարցի տպագիր շարադրանքը

 

Հետևյալ փաստաթղթերն անհրաժեշտ են, եթե առկա են.

 

   Ծնողների  հաշմանդամության վերաբերյալ փաստաթղթեր

   Արցախյան ազատամարտին մասնակցության փաստաթուղթ

    Ծնողազուրկ լինելու փաստաթուղթ

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության «Փարոս» ծրագրի գրանցման համապատասխան փաստաթուղթ

    Զինվորական ծառայությունը հաստատող փաստաթղթի պատճեն

   Ուսանողի (ուհու) ամուսնության վկայական

  Կամավորական աշխատանքների հավաստագրեր, դիպլոմների պատճեններ, գովասանագրեր։