Ծրագրեր

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա

ՀԿՀ-ն ինժեներական 6 լաբորատորիա է հիմնել  Հայաստանում և Արցախում

ՀԿՀ-ի նորագույն կրթական ծրագիրը արագ զարգացող ՏՏ ոլորտում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն են, որոնք գործում են գյուղական դպրոցներում` առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համագործակցության արդյունքում:  ՀԿՀ-ի անդամների և բարերարների օգնության ու առատաձեռնության շնորհիվ «Արմաթ» լաբորատորիաները 2019 թվականի հունվարին սկսեցին գործել չորս գյուղական չորս դպրոցներում՝ Հադրութի, Քաջարանի, Չորաթանի ու Դիլիջանի:

Այս նոր լաբորատորիաները գումարվեցին Դարբասի և Ստեփանակերտի դպրոցներում բացվածներին:

Եվս երեքի բացումը պլանավորվում է 2019 թվականի ընթացքում՝ ներառյալ  Լոռուտ գյուղի դպրոցում, որը ՀԿՀ-ի ջանքերով հիմնված «Արմաթ» լաբորատորիաների թիվը կհասցնի 9-ի:

«Արմաթ» լաբորատորիաներում աշակերտներին սովորեցնում են բազային ծրագրավորում, անիմացիա, միկրոկոնտրոլլերի ծրագրավորում և ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և UAV-ի ու կառավարման համակարգերի հետ աշխատանք: Աշակերտները մասնակցում են տեխնոլոգիական տարբեր ճամբարների և հնարավորություն ստանում մրցակցել ազգային մասշտաբի մրցույթների, DigiTec ցուցահանդեսի, որը խոշորագույնն է տարածաշրջանում: Նպատակն է աշակերտներին մոտիվացնել  հետաքրքրվել ինժեներական և ՏՏ ծրագրերով։

Դպրոցական պարագաներ

Գյուղական մի շարք համայնքներում աշակերտներն ունեն դպրոցական հիմնական պարագաների կարիք։ 2007 թվականից ի վեր ՀԿՀ-ն  պայուսակներ և գրենական պիտույքներ է ուղարկել Հայաստանի, Արցախի ու Ջավախքի գյուղական և դժվարմատչելի դպրոցներում սովորող 15,000 աշակերտի:

ՀԿՀ-ն համալրում է տարբեր դպրոցներից ստացված օգնությունը։ Արկղերը տեղափոխվում են ՀԿՀ-ի երևանյան գրասենյակ և բաժանվում նշված դպրոցներին:  Կամավորները (ուսանողներ, հովանավորներ, սկաուտներ, ծնողներ, ուսուցիչներ) տեսակավորում, փաթեթավորում են իրերը և հանձնում գյուղի դպրոցներին: Կամավորներն ու անդամները երբեմն իրենք են հանձնում նվերները և անձամբ լսում շնորհակալության ու գնահատանքի խոսքեր աշակերտներից, տնօրեններից, ուսուցիչներից, ծնողներից: 

Տետրերով, մատիտներով, գրիչներով, ռետիններով, սրիչներով, հաշվիչներով, գրչատուփերով լեցուն պայուսակները հասնում են իրենց տերերին՝ յուրաքանչյուր աշակերտին պարգևելով ժպիտ և ոգևորություն։ 

https://www.facebook.com/aefscholarships/videos/2263435147277162/

Համակարգիչ դպրոցներին

 

ՀԿՀ-ի «Համակարգիչ  յուրաքանչյուր դպրոցում» ծրագիրը մեկնարկեց 2009 թվականին: Ծրագրի նպատակն է սովորեցնել Հայաստանի տարրական և ավագ դպրոցների աշակերտներին կիրառել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները, որպեսզի նրանք կարողանան բարձր վարձատրվող աշխատանք գտնել և օգնեն Հայաստանին զարգանալ:

2013 թվականի դրությամբ շնորհիվ իր անդամների և աջակիցների  նվիրատվությունների՝ ՀԿՀ-ն 110 համակարգիչ է տրամադրել հիմնադրամի կողմից վերակառուցված 55 դպրոցի Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Այս փաթեթը ներառում է սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և մասնագիտական դասընթացներ ուսուցիչների համար: Համակարգիչները տեղադրվում են անմիջապես դրանց համար նախատեսված սենյակներում, որպեսզի հասանելի լինեն բոլոր աշակերտների համար:

ՀԿՀ-ն համակարգիչների նվիրատվության և դասընթացների անցկացման յուրաքանչյուր փուլի համար թիրախավորում է կոնկրետ շրջաններ: Ուսուցիչները մոտակա գյուղերից տեղափոխվում են նշված քաղաք: 6 շաբաթ շարունակ նրանք ապահովվում են սենյակով և սննդով ու մասնակցում դասընթացներին, որոնք մշակված են այնպես, որ բավարարեն տարրական և ավագ դպրոցների աշակերտների պահանջները: Դասընթացը բարեհաջող ավարտած ուսուցիչները ստանում են երկու համակարգիչ և տպիչ, որոնք պետք է օգտագործվեն աշակերտներին գիտելիքներ փոխանցելու համար: ՀԿՀ-ն համագործակցել է Մայքրոսոֆթ Հայաստան-ի և Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ դասընթացը կատարելագործելու և Մայքրոսոֆթի ծրագրերը ձեռք բերելու համար:    

Եթե դուք ցանկանում եք միանալ Հայաստանում, Արցախում և Ջավախքում բնակվող հայ երիտասարդների կրթման գործին, դուք կարող եք նվիրատվություն կատարել ՀԿՀ-ին: 1200 ԱՄՆ դոլարով հնարավոր է գնել 2 համակարգիչ, 1 տպիչ, համակարգչային ծրագրեր և կազմակերպել դասընթաց: Նվիրվատվության 100%-ը ծառայելու է իր նպատակին: Շնորհակալություն ձեր աջակցության համար:

Դպրոցաշինություն

Հայ կրթական հիմնարկությունը մեծ դերակատարում ունի Հայաստանի, Արցախի և Ջավախքի դպրոցաշինության գործում։ 1988 թվականի դեկտեմբերին, երբ ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանը, ՀԿՀ-ն որոշեց դպրոցներ կառուցել աղետի գոտում:  ՀԿՀ-ն հովանավորեց Կրաշեն գյուղի տարրական դպրոցի և մանկապարտեզի վերակառուցումը, Սավի և Ռալֆ Թուֆենկյանները նույնպես նվիրատվություն կատարեցին և վերակառուցեցին Գյումրու Ռիչարդ Թուֆենկյանի անվան թիվ 5 դպրոցը:  Այնուհետև սկսեց վերանորոգվել  ՀՀ-ի բոլոր մարզերի վերակառուցման կարիք ունեցող դպրոցները։         

Վերակառուցվելիք դպրոցների մասին տեղեկություն ձեռք է բերվում նախարարությունների, քաղաքային և գյուղական վարչությունների միջոցով: Կազմվում են ցուցակներ  և արվում է նորոգման ծախսերի նախահաշվարկ: Այնուհետև տարվում են ուսումնասիրություններ, որոնք ամենաանհրաժեշտն են: Ամեն անգամ ընտրվում է 40-50 դպրոց: Ամբողջ տեղեկությունը ներկայացվում է ՀԿՀ խորհրդի ղեկավարներին: Խորհուրդն առանձնացնում է այն դպրոցները, որոնց վերակառուցումն ավելի հրատապ է: Սրանից հետո պայմանագրեր են ստորագրվում շինարարական ընկերությունների հետ: Աշխատանքների ժամանակ համապատասխան ստուգումներ են արվում՝ կապված որակի և վերջնաժամկետի հետ: Աշխատանքների մասին տեղյակ է պահվում խորհրդի ղեկավար անդամներին և ՀԿՀ-ի հայկական մասնաճյուղի ղեկավարներին:

  Ի հիշատակ ՀԿՀ-ի 50-րդ տարելիցի՝ հիմնադրամի խորհուրդը որոշեց վերանորոգել 50 դպրոց։   Մինչ օրս վերանորոգված դպրոցների թիվը հասնում է 200-ի: 

https://www.youtube.com/watch?v=TFLFufNdYbE&feature=share&fbclid=IwAR2S2feXn3CUPkWm0k_d7ESogs8jDI95b6SS1whDXwl9MXIaAzMvLpI7cTg