Դպրոցական պարագաներ

Գյուղական մի շարք համայնքներում աշակերտներն ունեն դպրոցական հիմնական պարագաների կարիք։ 2007 թվականից ի վեր ՀԿՀ-ն  պայուսակներ և գրենական պիտույքներ է ուղարկել Հայաստանի, Արցախի ու Ջավախքի գյուղական և դժվարմատչելի դպրոցներում սովորող 15,000 աշակերտի:

ՀԿՀ-ն համալրում է տարբեր դպրոցներից ստացված օգնությունը։ Արկղերը տեղափոխվում են ՀԿՀ-ի երևանյան գրասենյակ և բաժանվում նշված դպրոցներին:  Կամավորները (ուսանողներ, հովանավորներ, սկաուտներ, ծնողներ, ուսուցիչներ) տեսակավորում, փաթեթավորում են իրերը և հանձնում գյուղի դպրոցներին: Կամավորներն ու անդամները երբեմն իրենք են հանձնում նվերները և անձամբ լսում շնորհակալության ու գնահատանքի խոսքեր աշակերտներից, տնօրեններից, ուսուցիչներից, ծնողներից: 

Տետրերով, մատիտներով, գրիչներով, ռետիններով, սրիչներով, հաշվիչներով, գրչատուփերով լեցուն պայուսակները հասնում են իրենց տերերին՝ յուրաքանչյուր աշակերտին պարգևելով ժպիտ և ոգևորություն։ 

https://www.facebook.com/aefscholarships/videos/2263435147277162/