Վարժապետյան կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Վարժապետյան կրթաթոշակի մրցույթ ՝ 2018-2019թթ. ուսումնական տարվա համար:

 Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը), խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս  ընդունվող ուսանողներ՝ Արաբկիր վարչական շրջանից: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից , և 2018 մարտի 15-ից մինչև մայիսի 13-ը (11:00-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդրվում  է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։