Կրթաթոշակ՝ անիմացիայի ֆակուլտետ սովորողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  2018-2019թթ կրթաթոշակների մրցույթ` անիմացիայի ֆակուլտետ սովորողների համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

 Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2018 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող ( (առկա համակարգում) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ), ովքեր սվորում են ամիմացիայի ֆակուլտետ։

 Մրցույթի ակադեմիական միջին նիշն է  16, 7,5  կամ 77 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2018 մարտի 15-ից մինչև մայիսի 13-ը (11:00-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդրվում  է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։