Շուշի քաղաքի ուսանողների համար՝ Մելիք և Ջինջեր Ղասումյանների անվան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Մելիք և Ջինջեր Ղասումյանների անվան  կրթաթոշակի մրցույթ 2018-2019թթ. ուսումնական տարվա համար:

 Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս  ընդունվող աշակերտներ-ուսանողներ՝ Շուշի  քաղաքից:

Մրցույթին դիմելու համար դիմորդը պետք է ունենա առնվազն 7 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2018  մարտի 15-ից մինչև մայիսի 13-ը (11:00-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ): 

Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին: Դիմորդները  կարող են դիմումն ու անհրաժեշտ թղթերը ՀայՓոստով ուղարկել մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ, Հայ Կրթական Հիմնարկություն։

Դիմումները ևս պետք է  ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-ից մինչև 17:30-ը: