Ջորջորյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2019-2020թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ-ի սեպտեմբերին 1-ին առկա1-ին կուրս  ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան, Ստեփանակերտ քաղաքներից:

Մրցույթին դիմելու համար դիմորդը պետք է ունենա առնվազն 7 միավոր:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2019  մարտի 11-ից մինչև մայիսի 10-ը (11:00-ից մինչև 17:00-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ): 

Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին  կամ զանգել 011 53 14 85 :  Մարզերի ԲՈՒՀ-ում սովորող ուսանողները կարող են դիմումն ու անհրաժեշտ թղթերը ՀայՓոսոտվ ուղարկել մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ, Հայ Կրթական Հիմնարկություն։

Դիմումները ևս պետք է  ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-ից մինչև 17:00-ը

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդում ենք ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չայցելել)։