Կրթաթոշակ՝ նախատեսված սիրիահայ ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է հատուկ կրթաթոշակ սիրիահայ ուսանողների համար:  Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ թե պետական բուհերում և թե քոլեջներում վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողները, որոնց վճարի 70%  հոգում է պետությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել այստեղից՝ և 2018թ․ մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին: 

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդրվում  է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։