Արվեստի պատմության Թուֆենկյան կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` արվեստի պատմություն և տեսություն, արվեստի կառավարում և  թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների  համար:

 Մրցույթին կարող են մասնակցել 2019 թ-ի սեպտեմբերից արդեն բակալավր 2,3,4-րդ  մագիստրատուրա 1-ին, 2-րդ կուրսում սովորող  (առկա համակարգում) , ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանողներ։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով:

Մասնակիցների ակադեմիական միջին նիշը մրցույթին մասնակցելու համար պետք է լինի առնվազն  16, 7  կամ 77 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2019թ-ի մարտի 11-ից մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Հարցերի համար կարող եք գրել aef@aef.am հասցեին:

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդրում ենք ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չայցելել)։