Հաջողված Պատմ.

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություններ

Մանուկ Խաչատրյան․ Ներառական կրթության մասնագետ

Մանուկ Խաչատրյանը Հայ Կրթական Հիմնարկության շրջանավարտ է։ Ունի հոգեբանության մագիստրոսի կոչում։ Որպես կրթական ոլորտի փորձագետ աշխատել է մի շարք մանկավարժների հետ։ 2015-2017 թվականներին մասնակցել է  «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, աշխատելով որպես հատուկ հոգեբան՝ Գետաշենի միջնակարգ դպրոցում։ 2017 թվականին  Արիզոնայի պետական համալսարանում մասնակցել է հինգշաբաթյա ինտենսիվ դասընթացի, որի ընթացքում նաև պրակտիկա է անցել Զահարիս տարրական դպրոցում։ Վերադառնալուց հետո միացել է  «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, որպես առաջնորդության զարգացման և ներառական կրթության մասնագետ։ Մանուկի նպատակն է Հայաստանում կրթությունը հնարավորինս հարմարեցնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։ Ներկայումս աշխատում է ներառական կրթության մեթոդաբանության զարգացման մասնագետ։ Համահեղինակ և հրատարակիչ է Ուսուցման ռազմավարության զարգացման  համընդհանուր ուղեցույցի։

Հովանավոր՝ Վահիկ և Ալիս Պետրոսյաններ

Սիփան Ասատրյան․ ՀՊՄՀ դասախոս, Երևանի ավագանու անդամ

Սիփան Ասատրյանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ է, որտեղ էլ ստացել է նաև մագիստրոսի աստիճան։ Սիփանի առաքելությունն է կոտրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց մասին պատկերացումները և բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը։ Սիփանը դասախոսում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, որպես ներառական կրթության մասնագետ։  Դասախոսների և տեսողության խնդիր ունեցող անձանց հետ անցկացնում է Բրայելյան այբուբենի դասընթացներ։ Նա նաև ակտիվ մասնակցում է Երևանի հասարաքաղաքական կյանքին։ 2018 թվականի Հոկտեմբերից հանդիսանում է Երևանի ավագանու անդամ և փորձում է  քաղաքը դարձնել առավել հարմարավետ՝ ապրելու և աշխատելու համար։ Շատ է սիրում աշխատել ուսանողների հետ, կնոջ և երեխայի հետ զբոսնել Երևանի փողոցներով։

<<Հայ Կրթական Հիմնարկության տրամադրած կրթաթոշակի շնորհիվ, ես ինձ առավել պաշտպանված և ուժեղ եմ զգում։ Հրաշալի է իմանալ, որ բացի ընտանիքիդ անդամներից կան մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են օգնել>>,- Սիփան Ասատրյան։

Հովանավոր՝ Ամալյա Ավագյան

Գևորգ Լոռեցյան. սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար

Գևորգ Լոռեցյանը Հայ կրթական հիմնարկության շրջանավարտներից է։ Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը և իր աշխատանքային կարիերայում  ունենալով հսկայական առաջընթաց հասել է մեծ հաջողությունների։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ էլ ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Կրթությանը զուգահեռ Գևորգը նաև զբաղվում էր քաղաքական ակտիվ գործունեությամբ և  զգալիորեն նպաստեց վերջերս Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին։ 2016 թվականից հանդիսանում է  <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության անդամ, որը 2018 թ․-ին կազմակերպել և իրականացրել է թավշյա հեղափոխությունը։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր  ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, իսկ այժմ զբաղեցնում է  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը։

Հովանավորվելով Շեյլա Փափայանցի կողմից՝ ուսումնառության տարիներին ՀԿՀ-ում Գևորգը եղել է ակտիվ կամավոր, մասնակցել է մի շարք միջոցառումների և ներկայումս Հայ Կրթական Հիմնարկության հանձնախմբի անդամ է։