Սիփան Ասատրյան․ ՀՊՄՀ դասախոս, Երևանի ավագանու անդամ

Սիփան Ասատրյանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ է, որտեղ էլ ստացել է նաև մագիստրոսի աստիճան։ Սիփանի առաքելությունն է կոտրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց մասին պատկերացումները և բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը։ Սիփանը դասախոսում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, որպես ներառական կրթության մասնագետ։  Դասախոսների և տեսողության խնդիր ունեցող անձանց հետ անցկացնում է Բրայելյան այբուբենի դասընթացներ։ Նա նաև ակտիվ մասնակցում է Երևանի հասարաքաղաքական կյանքին։ 2018 թվականի Հոկտեմբերից հանդիսանում է Երևանի ավագանու անդամ և փորձում է  քաղաքը դարձնել առավել հարմարավետ՝ ապրելու և աշխատելու համար։ Շատ է սիրում աշխատել ուսանողների հետ, կնոջ և երեխայի հետ զբոսնել Երևանի փողոցներով։

<<Հայ Կրթական Հիմնարկության տրամադրած կրթաթոշակի շնորհիվ, ես ինձ առավել պաշտպանված և ուժեղ եմ զգում։ Հրաշալի է իմանալ, որ բացի ընտանիքիդ անդամներից կան մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են օգնել>>,- Սիփան Ասատրյան։

Հովանավոր՝ Ամալյա Ավագյան