Կրթաթոշակ

Գյումրիի, Սպիտակի, Էջմիածնի, Ալավերդիի, Դիլիջանի և Ստեփանակերտի աշակերտ-ուսանողների համար

Ջորջորյան կրթաթոշակ

Մեկնարկ

11

Մարտ, 2023

Ավարտ

5

Մայիս, 2023

Ջորջորյան կրթաթոշակ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան և Ստեփանակերտ քաղաքների ավագ դպրոցն ավարտողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2024-2025 ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել 2024թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս  ընդունվող աշակերտներ-ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան և Ստեփանակերտ քաղաքներից:

Մրցույթին դիմելու համար դիմորդի ավագ դպրոցի գնահատականների միջին ցուցանիշը պետք է կազմի առնվազն 7 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Ընտրացանկ