Կրթաթոշակ՝ Ամերիկյան համալսարանի ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է 2022-2023թթ․ կրթաթոշակների մրցույթ՝ Ամերիկյան համալսարանի ուսանողների համար մինչև 90%-ի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք այս տարի սովորում են ՀԱՀ Զավէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի հետևյալ բաժիններում՝
✔️համակարգչի գիտություն
✔️ճարտարագիտություն
✔️տվյալագիտություն
Կրթաթոշակը տրամադրվում է ուսման վարձի 90%-ի չափով՝ կապված կարիքի գնահատումից (գումարն ուղղվում է անմիջապես համալսարան) ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 11-ը լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/

Menu