2022-2023թթ․ ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

 

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2022-2023թթ. նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ , այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ և լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3;2 կամ 75 միավոր է։ Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected], կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

 

Menu