Կրթաթոշակ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` Հայ-ռուսական  համալսարանի հետևյալ ֆակուլտետներում սովորել պատրաստվող մագիստրատուրայի ուսանողների համար։

Այդ ֆակուլտետներն են՝

  1.  Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա
  2. Անլար հաղորդակցություն և սենսորներ

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի՝ 600,000 ՀՀ դրամի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից մագիստրատուրայի 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողները:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 75, կամ 3.2 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք տեսնել այստեղ՝ https://apply.aef.am ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մայիսի 30-ն է։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

 

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Menu