Հայ կրթական հիմնարկության 2021-2022 թթ․կրթաթոշակ

Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակների մրցույթ` 2021-2022թթ. նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ , այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն  15,  7, 3;2 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը։ Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 30-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Menu