ՀԿՀ կրթաթոշակի մրցույթ՝ վիրավորում ստացած զինվորների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար՝ անկախ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերից և մասնագիտություններից։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով ներկայանալ մեր գրասենյակ։ Եթե ուսանողը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ գրասենյակ՝ հայտադիմումը լրացնելու նպատակով, ապա ուսանողի ներկայացուցիչը կարող է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը մեր գրասենյակ և լրացնել հայտադիմումը։

Փաստաթղթային փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/documents/:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մայիսի 30-ը է։

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

 

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ

 

ՀԿՀ կրթաթոշակների կառավարման խորհուրդ

Menu