Կրթաթոշակ՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթ` Հայ-ռուսական համալսարանի հետևյալ Ֆակուլտետների ուսանողների համար։

Մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի ինստիտուտ

Ինժեներաֆիզիկական ինստիտուտ

Կենսաբժշկության ևԴեղագործության ինստիտուտ

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող աշակերտներ, որոնց 10-րդ դասարանից մինչև 12-րդ դասարանի 1-ին կիսամյակի գնահատականների միջին նիշը կազմում է առնվազն 7 միավոր) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ (միայն առկա):

Մրցույթին մասնակցելու համար մինչև մայիսի 5-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը այստեղ՝ https://apply.aef.am

 

 

 

Ընտրացանկ