Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկա և  կիրառական մաթեմատիկա սովորող և սովորել պատրաստվող ուսանողների համար։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի ՝ 600,000 ՀՀ դրամի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ , այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն  15, 75, 7  կամ 3.2 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք տեսնել այստեղ՝ https://apply.aef.am

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մայիսի 30-ը է։

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

 

ՀԿՀ կրթաթոշակների կառավարման խորհուրդ

Menu