Կրթաթոշակ

ՀԿՀ կրթաթոշակ՝ Վրաստանում սովորող ազգությամբ հայ ուսանողների համար

ՀԿՀ կրթաթոշակ՝ Վրաստանում սովորող ազգությամբ հայ ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը(ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2024-2025 նոր ուսումնական տարվա համար՝ Վրաստանում սովորող հայ ուսանողների համար։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով`խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է կազմում։

ՀԿՀ-ի կողմից հովանավորվում են հետևյալ համալսարանները՝

  • Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարան
  • Իլյա պետական համալսարան
  • Սամցխե Ջավախեթիի պետական համալսարան
  • Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
  • Կովկասյան համալսարան
  • Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան
  • Վրաստանի տեխնիկական համալսարան
  • Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա

Ուսանողը հետագայում շարունակում է ստանալ կրթաթոշակը, եթե պահպանում է բարձր ակադեմիական նիշ՝ առնվազն 75 միավոր, և տարեկան կատարում է 120 ժամ կամավորական աշխատանք։

ՀԿՀ-ի նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավատրեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստել Հայության սոցիալ-տնտեսական  և մշակութային առաջխաղացմանը։

Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝ https://aef.eformsolutions.com/landing/sign-in

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԿՀ Ջավախքյան ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/AEFGEO , կամ նշված էլ հասցեին՝ AEF.GEO.scholarship@gmail.com։

Հայ Կրթական Հիմարկության կառավարման խորհուրդ

 

Ընտրացանկ