«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ՝ դպրոցներում

Հայ Կրթական Հիմնարկության կարևորագույն համագործակցության ծրագրերից է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համատեղ իրականացվող ծրագիրը։ Հավատարիմ մնալով իր որդեգրած ուղղուն, այն է՝ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ-ում, և ապագայում Հայաստանը ՏՏ ոլորտի առաջամարտիկներից մեկը դարձնելու գաղափարի կրող՝ ՀԿՀ-ն, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համատեղ, բազմաթիվ լաբորատորիաներ է հիմնել ՀՀ-ում և Արցախում։ Հատկանշական է, որ որպես թիրախ ընտրվել են սահմանամերձ գյուղերը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ նախագծի հիմնական ուղղություններից մեկը բոլոր երեխաներին անվճար ինժեներական կրթության հնարավորությամբ ապահովվելն է։ 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային։ Աշակերները սովորում են ծրագրավորում, անիմացիա, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և աշխատում են անօդաչու թռչող սարքերի և կառավարման համակարգերի հետ։
Հայ Կրթական Հիմարկության գործուն աջակցությամբ և ֆինանսավորմամբ՝ վերջերս «Արմաթ» լաբորատորիա է հիմնադրվել Մեղրիում։ ՀԿՀ-ի ֆինանսավորմամբ մինչև հիմա հիմնադրվել է ավելի քան 30 Արմաթ լաբորատորիա ՀՀ-ում և Արցախում։ Իսկ Իջևանի անօդաչուների առաջին Արմաթ լաբորատորիան հանդիսավոր կերպով կբացվի առաջիկայում։
«Արմաթ»-ի հետ համագործակցությունից զատ, Հայ Կրթական Հիմնարկությունը համագործակցում է նաև Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում իրականացնելով «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը։ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում բացվել է հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով, իսկ դասավանդողները ընտրվել են երկրում գործող ինժեներական ընկերություններից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության համդեպ հետաքրքրությունը՝ դեռևս դպրոցից։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Կապ մեզ հետ





    Ռոբոտի ստուգման դաշտ + 31 = 34

    Ընտրացանկ