Մեր մասին

Բարի գալուստ Հայ Կրթական Հիմնարկություն

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին:
Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում:
1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թ-ին UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500,000:
1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով:
ՀԿՀ-ի հիմնական խնդիրն էր ճիշտ թիրախավորել հայտ ներկայացրած ուսանողներին և ընտրել լավագույն առաջադիմությունն ունեցողներին: Սակայն, սա միայն չափանիշներից մեկն էր: ՀԿՀ-ի խնդիրն էր, նաև, աջակցել ուսանողների հնարավորությունների անհավասարության հաղթահարմանը: Շատ շնորհաշատ ուսանողներ, ովքեր հեռավոր բնակավայրերից են չունեն այն հավասար հնարավորությունները, որոնք հասանելի են իրենց քաղաքաբնակ տարեկիցներին: Բացի այդ, Հայաստանում սոցիալական բևեռացվածությունը, ևս, ազդել է բարձրագույն կրթության մատչելիության վրա, և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հաճախ չէին կարողանում իրացնել իրենց կրթական իրավունքները: Այդ իսկ պատճառով, ՀԿՀ-ի մյուս առանցքային չափանիշն էր հայտ ներկայացրածների կարիքավոր լինելը, որը գնահատվում էր հաշվի առնելով բոլոր ռիսկային խմբերը և մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներ, որոնց գնահատման համար ՀԿՀ-ի կառավարման խորհուրդը մշակել էր մաթեմատիկական մոդել, որից անմիջապես հետո 2-րդ փուլ անցած ուսանողները հարվիրվում են հարցազրույցի:

Կապ մեզ հետ





    Ռոբոտի ստուգման դաշտ 1 + = 11

    Ընտրացանկ