Կրթաթոշակ

Արաբկիր վարչական շրջանի ուսանողների համար

Վարժապետյան կրթաթոշակ

Մեկնարկ

11

Մարտ, 2023

Ավարտ

5

Մայիս, 2023

Վարժապետյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Վարժապետյան կրթաթոշակի մրցույթ 2024-2025 ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսունական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել 2024թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արաբկիր վարչական շրջանից: 

Մասնակցության համար ուսանողների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15,  3, 7 կամ 75 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Ընտրացանկ