Կրթաթոշակ

Արվեստի պատմություն ուսումնասիրող ուսանողների համար

Քերոլայն Թուֆենկյանի անվան Արվեստի պատմության կրթաթոշակ

Մեկնարկ

6

Ապրիլ, 2021

Ավարտ

30

Մայիս, 2021

Քերոլայն Թուֆենկյանի անվան Արվեստի պատմության կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակի մրցույթ` արվեստի պատմություն և տեսություն, արվեստի կառավարում և  թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների  համար:

 Մրցույթին կարող են մասնակցել 2021 թ-ի սեպտեմբերից արդեն մագիստրատուրա 1-ին, 2-րդ կուրսում սովորող, ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանողներ (միայն առկա)։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15, 3. 2 կամ 75 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը։ Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2021 թ-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 30-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Menu