Կրթաթոշակ

Գյումրիի, Սպիտակի, Էջմիածնի, Ալավերդիի, Դիլիջանի և Ստեփանակերտի աշակերտ-ուսանողների համար

Ջորջորյան կրթաթոշակ

Մեկնարկ

6

Ապրիլ, 2021

Ավարտ

30

Մայիս, 2021

Ջորջորյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2021-2022 թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս  ընդունվող աշակերտներ-ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան և Ստեփանակերտ քաղաքներից:

Մրցույթին դիմելու համար դիմորդը պետք է ունենա առնվազն 7 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը: Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 30-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Menu