Կրթաթոշակ՝ Հայաստանում Ամերիկյան Համալսարանի ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթ` Հայաստանում Ամերիկյան Համալսարանի ուսանողների համար:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք այս տարի սովորում են ՀԱՀ Զավէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի հետևյալ բաժիններում՝
✔️համակարգչի գիտություն
✔️ճարտարագիտություն
✔️տվյալագիտություն

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի գնահատականների միջին ցուցանիշը պետք է կազմի առնվազն 3 միավոր։ Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողների դեպքում գնահատականների միջին ցուցանիշը կարող է կազմել 2,9 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 5-ը ներառյալ լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/

Կրթաթոշակները տրամադրվելու են առավելագույնը 720,000 դրամի չափով՝ խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

 

Ընտրացանկ