Կրթաթոշակային ծրագրեր

Կրթաթոշակային ծրագիր

Հայ Կրթական Հիմնարկությունը, որը հիմնադրվել է 1950 թվականին, ԱՄՆ-ում, առ այսօր բազմաթիվ նախագծեր է ծրագրում ու իրագործում։ 73-ամյա պատմություն ունեցող կազմակերպության, թերևս, կարևորագույն նախագծերից մեկը կրթաթոշակների տրամադրումն է ՀՀ-ում, Արցախում և Ջավախքում սովորող հայ ուսանողներին։ Մինչ այսօր ավելի քան 5800 ուսանողներ ստացել են կրթաթոշակ՝ ուսման ամբողջական վարձի տեսքով։ Միայն 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընթացքում ՀԿՀ-ն հովանավորում է 1000-ից ավել ուսանողի։
Հայ Կրթական Հիմնարկությունն առաջինն էր, որ լիբանանյան ողբերգական դեպքերից հետո լիբանանահայերի համար առանձին կրթաթոշակ սահմանեց և ավելի քան 40 լիբանանահայերի տրամադրեց միանվագ կրթաթոշակ՝ ուսման վարձի տեսքով։
Հատկանշական է, որ ՀԿՀ-ն նմանատիպ գործելաոճ էր որդեգրել նաև սիրիահայերի նկատմամբ, երբ Սիրիայում տեղի ունեցող պատերազմի ընթացքում մեր շատ հայրենակիցներ բնակություն հասատատեցին Հայաստանում։ ՀԿՀ-ն առաջինն էր, որ որոշեց ձեռք մեկնել մեր հայրենակիցներին՝ առանձին կրթաթոշակ սահմանելով հենց սիրիահայերի համար։
2021 թվականից ՀԿՀ-ն առանձին կրթաթոշակ է սահմանել նաև 44-օրյա պատերազմի մասնակիցների, վիրավորում ստացած զինվորների համար։ Երկու տարի շարունակ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և պատերազմի հետևանքով ընտանիքի անդամին կորցրած բոլոր ուսանողները կարողացել են դիմել մեր կրթաթոշակային ծրագրին՝ անկախ մեր կողմից հովանավորվող համալսարանների և ֆակուլտետների ուսանող լինելուց։
Ի դեպ, ՀԿՀ-ի կրթաթոշակային ծրագիրը ունի մի շարք նախապայմաններ, որոնց առկայության պայմաններում է միայն, որ ուսանողը կարող է դիմել ծրագրին․
• Համալսարանը և ֆակուլտետը, որտեղ ուսանողը սովորում է կամ նոր է սովորելու, պետք է ներառված լինի մեր կողմից հովանավորվող համալսարանների և ֆակուլտետների ցանկում
• Միջին որակական գնահատականի՝ մեր կողմից սահմանված նվազագույն շեմի առկայություն /100 բալային համակարգում՝ 75, 20-ի դեպքում՝ 15, 10-ի դեպքում՝ 7 և 4-ի դեպքում 3 միավոր։

Ուրախությամբ և մեծ ոգևորությամբ կարող ենք փաստել, որ, ըստ վիճակագրության, 2011-2023 թթ․-ի ընթացքում մեր շրջանավարտների ավելի քանի 78%-ը աշխատում է, իսկ 7%-ից ավելին դեռևս շարունակում է ուսումը։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Կապ մեզ հետ





    Ռոբոտի ստուգման դաշտ 6 × = 30

    Ընտրացանկ