Some text

Ձեռքբերումներ

Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) իր գործունեության ավելի քան 70 տարիների ընթացքում բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր է իրականացրել՝ դպրոցաշինություն, կրթաթոշակներ, համակարգիչներ՝ ուսանողներին, դպրոցներում Արմաթ լաբորատորիաների հիմնում, դպրոցներին գրենական պիտույքներով ապահովման ծրագիր, սփյուռքի հայ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակ և այլն։

1988 թ․-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ՀԿՀ-ն որոշեց դպրոցներ կառուցել աղետի գոտում: ՀԿՀ-ի 50-ամյակի ոգեկոչման առթիվ Հիմնարկության խորհուրդը որոշեց վերանորոգել 50 դպրոցներ Հայաստանի, Արցախի և Ջավախքի սահմանամերձ գյուղերում: Ծրագիրը հաջողությամբ ավարտվեց, և ՀԿՀ-ի խորհուրդը որոշեց շարունակել դպրոցների վերանորոգման ծրագիրը: Մինչ օրս Հիմնարկության ջանքերով վերանորոգել է գրեթե 200 դպրոցներ Հայաստանում, Արցախում և Ջավախքում։

Բացի դպրոցների վերանորոգումից, ՀԿՀ-ն իրականացնում է նաև դպրոցներին գրենական պիտույքներով ապահովման ծրագիր։

Հայ Կրթական Հիմնարկության թերևս գլխավոր ծրագիրը կրթաթոշակային ծրագիրն է։ Այսօր հպարտորեն կարող ենք նշել, որ ավելի քանի 1200 ուսանողներ ստանում են կրթաթոշակ՝ ամբողջական ուսման վարձի տեսքով։ Կրթաթոշակի ընտրության չափանիշներ են՝ ֆինանսական կարիք, ակադեմիական նիշ, ընտանիքի կազմ, բնակության վայր (առաջնահերթությունը տրվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին), արցախյան պատերազմին մասնակցություն, զինվորական ծառայություն, կամավորական աշխատանք։

Հարկ է նշել, որ ՀԿՀ-ն կրթաթոշակ է տրամադրում նաև սփյուռքի հայ ուսանողներին՝ տրամադրելով $3000 բոլոր փուլերը հաղթահարած ուսանողին։

2019 թ․-ին ՀԿՀ-ն սկսեց նոր կրթական ծրագիր, որն օգնում է ուսանողներին ավարտելուց հետո գտնել լավ վարձատրվող աշխատանք: Հիմնարկությունը ֆինանսավորում է տրամադրում իր ուսանողներին՝ մասնավոր ուսումնական կենտրոններում անգլերենի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) դասընթացներին մասնակցելու համար: Սա ուսանողների համար նշանակալից փորձառություն էր, քանի որ և՛ անգլերենը, և՛ ՏՏ-ն այսօրվա շուկայում աշխատանք գտնելու համար առավել պահանջվող որակավորումն են:

Մենք հարցում իրականացրեցինք մեր շրջանավարտների շրջանում, և հպարտ ենք, որ մեր ուսանողների ավելի քան 77% -ը ներկայումս աշխատում է:

2020 թ.-ին COVID-19 համաճարակն էական խնդիրներ առաջացրեց Հայաստանում կյանքի բոլոր ոլորտներում: Առավել մտահոգիչ ոլորտներից մեկը կրթության ոլորտն էր: Համալսարաններում ուսումը դարձավ հեռավար, որը լուրջ խնդիրներ առաջ բերեց ուսանողների համար, քանի որ նրանց մի մասը տեխնիկա չունենալու պատճառով չէր կարողանում մասնակցել դասերին։ Այս աննախադեպ իրավիճակով պայմանավորված՝ ՀԿՀ-ի խորհուրդը միջոցներ հատկացրեց՝ բոլոր այն ուսանողներին, որոնք չունեին համապատասխան դյուրակիր համակարգիչներ և չէին կարողանում կազմակերպել ուսումնական գործընթացը։ Մինչ այժմ 256 համակարգիչ է բաժանվել կարիքավոր ուսանողներին:

ՀԿՀ-ի նորագույն կրթական ծրագրերից է Արմաթ ինժեներական լաբորատորիաների ստեղծումն է։ Արմաթի լաբորատորիաներում աշակերտները սովորում են ծրագրավորում, անիմացիա, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, ինչպես նաև աշխատում են անօդաչու թռչող սարքերի և կառավարման համակարգերի հետ:

Հայ Կրթական Հիմնարկությունը ավելի քան 150,000 ԱՄՆ դոլար են հատկացրել Հայաստանում և Արցախում Արմաթի ավելի քան 30  լաբորատորիաներ ֆինանսավորելու համար:

Բացի Արմաթից, Հայ Կրթական Հիմնարկությունը ակտիվ համագործակցական ծրագրեր է իրականացնում COAF-ի, AUA-ի TFA-ի և GITC-ի հետ։

 

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Ընտրացանկ