Համակարգիչներ՝ դպրոցներին

Համակարգիչների տրամադրման ծրագիր

2009 թ․-ին Հայ Կրթական Հիմնարկությունը տվեց նոր ծրագրի մեկնարկ, որի նպատակն էր հեռավոր գյուղերի դպրոցներին համակարգիչներով ապահովելը։ Նպատակը դպրոցականների կրթության որակի բարելավումն էր՝ համակարգիչները դարձնելով ամենօրյա ուսուցման բաղկացուցիչ մաս։ ՀԿՀ-ի ծրագիրը եզակի է նրանով, որ բացի համակարգչային սարքավորումներ տրամադրելը, այն նաև ապահովում է կրթություն՝ համակարգչային նորագույն ծրագրերի վերաբերյալ։
ՀԿՀ-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, մինչ օրս, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի և Արցախի 87 դպրոցների ուսուցիչներ ստացել են անհրաժեշտ համակարգիչներ և տպիչներ, ինչպես նաև 6-8 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել վերջիններիս համար։
Համակարգիչներով ապահովման վերջին ծրագիրը, որն իրականացվել է ՀԿՀ-ի կողմից, 2020 թ․-ին COVID-19 համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակով էր պայմանավորված։ Համաճարակի պատճառով համալսարաններում ուսումը դարձավ հեռավար, որը լուրջ խնդիրներ առաջ բերեց ուսանողների համար, քանի որ նրանց մի մասը համապատասխան տեխնիկա չունենալու պատճառով չէր կարողանում մասնակցել դասերին։ Այս աննախադեպ իրավիճակով պայմանավորված՝ ՀԿՀ-ն դյուրակիր համակարգիչներ հատկացրեց բոլոր այն ուսանողներին, որոնք ունեին դրա կարիքը և չէին կարողանում կազմակերպել ուսումնական գործընթացը։ Մինչ այժմ 256 համակարգիչ է բաժանվել կարիքավոր ուսանողներին:

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Կապ մեզ հետ





    Ռոբոտի ստուգման դաշտ 42 ÷ = 7

    Ընտրացանկ