Կրթաթոշակ

Շիրակի մարզի Իսահակյան գյուղի ուսանողների համար

Գրեգ և Ջինա Ֆելեքյանների կրթաթոշակ՝ ի հիշատակ Լևոն և Զեպետ Հարությունյանների

Մեկնարկ

11

Մարտ, 2023

Ավարտ

5

Մայիս, 2023

Գրեգ և Ջինա Ֆելեքյանների կրթաթոշակ՝ ի հիշատակ Լևոն և Զեպետ Հարությունյանների

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է  Գրեգ և Ջինա Ֆելեքյանների անվան կրթաթոշակի մրցույթ՝ 2024-2025  ուսումնական տարվա համար։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել 2024 թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս  ընդունվող ուսանողներ՝ Շիրակի մարզի Իսահակյան գյուղից: 

Մասնակցության համար ուսանողների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար մինչև մայիսի  5-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Ընտրացանկ