Կրթաթոշակ

Անիմացիա սովորող ուսանողների համար

Կրթաթոշակ՝ անիմացիայի ֆակուլտետ սովորողների համար

Մեկնարկ

6

Ապրիլ, 2021

Ավարտ

30

Մայիս, 2021

Կրթաթոշակ՝ անիմացիայի ֆակուլտետ սովորողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  2021-2022 թթ կրթաթոշակների մրցույթ` անիմացիայի ֆակուլտետում սովորողների համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսունական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

 Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ, ովքեր սվորում են ամիմացիայի ֆակուլտետում։

 Մրցույթի ակադեմիական միջին նիշն է  15, 3.2 կամ 75 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը։ Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2021 թ-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 30-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Menu