Շարունակվում է Հայ Կրթական Հիմնարկության աջակցությունը մարզային դպրոցներին
ՀԿՀ-ն շարունակում է մնալ հեռավոր մարզերում սովորող աշակերտների կողքին՝ նպաստելով ավելի կայուն և պայծառ ապագայի կերտմանը։
Շարունակելով մեր աջակցությունը մարզային դպրոցներին՝ Հայ կրթական հիմնարկությունը՝ Քոուջակյան հիմնադրամի աջակցությամբ, Գեղարքունիքի մարզի դպրոցներին տրամադրել է դասապրոցեսի կազմակերպաման համար անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ։
EquipEd ծրագրի շրջանակներում Սարուխանի, Վարդենիկի, Չկալովկայի և Ախպրաձորի դպրոցների աշակերտներն այժմ ունեն ժամանակակից տեխնիկայով ուսանելու հնարավորություն:
