Շուրջ 412 նոր կրթաթոշակառուներ միանում են մեր մեծ կրթական բանակին
Ահա և ամփոփվեց 2025-2026 ուսումնական տարվա կրթաթոշակային մրցույթի վերջին փուլը։
Մեր մեծ կրթական բանակին են միանում ևս 412 նոր կրթաթոշակառուներ, և այսօր արդեն Հայաստանում ու Ջավախքում ունենք շուրջ 1300 կրթաթոշակառու։ 3000-ից ավել դիմորդներ, ամիսներ տևած բարդ փուլեր, պատասխանատու ընտրություն և արդյունքը՝ փայլուն ուսանողներ, ովքեր կստանան կրթաթոշակ ուսման վարձի տեսքով։
Շնորհակալ ենք բոլոր դիմորդներին ցուցաբերած ջանքի և վճռականության համար։
Շնորհավորում ենք բոլոր ընտրված ուսանողներին և ջերմորեն ողջունում մեր մեծ ընտանիքում։
Ընտրացանկ