Ամեն բացվող աշխատանոցի հետ ծնվում է վաղվա Հայաստանը. Արմաթ
«Արմաթ» աշխատանոցների ստեղծումը մարզերում ու սահմանամերձ համայնքներում հնարավոր է դարձել նաև Հայ կրթական հիմնարկության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ ՀԿՀ Հայաստանի գրասենյակի ղեկավար տիկին Արմինե Հարոյանն ընդգծում է, որ ՀԿՀ-ն ձգտում են ստեղծել հավասար կրթական հնարավորություններ։ Արմաթը կարևոր է ոչ միայն տեխնոլոգիական հմտությունների, այլև ստեղծարար մտածողության ու ինքնավստահության ձևավորման համար: Աջակցությունը նման նախաձեռնություններին ներդրում է երեխաների ապագայում և երկրի զարգացմանը:
Հայ Կրթական հիմնարկությունը կարևորում է նաև մեծ գաղափարների կողքին կանգնելու կարևորությունը՝ վստահ լինելով, որ Արմաթը դրանցից մեկն է։
