Գյումրու թիվ 27 դպրոցի վերանորոգումն իրականացվեց ՀԿՀ ջանքերով

Հայ կրթական հիմնարկության, բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել և հանդիսավորությամբ բացվել է Գյումրու թիվ 27 դպրոցը։
Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը, պատուհանները, դպրոցի գույքի գերակշիռ մասը։ Փոխվել է նաև դասասենյակների հատակը, դպրոցի լուսավորության համակարգը։ Հայ կրթական հիմնարկությունը դպրոցին է նվիրել նաև 17 դյուրակիր համակարգիչ (յուրաքաչյուր դասարանում մեկ համակարգիչ)։

Menu