Եւս մեկ ամբողջովին վերանորոգված դպրոց Վայոց ձորի Խնձորուտ գյուղում
Խնձորուտ բնակավայրը հակառակորդի սահմանից ուղիղ գծով գտնվում է ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա։
Ի հեճուկս ամեն օր հնչող կրակոցների, սահմանապահ այս բնակավայրում ժպտում են և ապրեցնում բոլորիս։
Մեր այցի ժամանակ աշակերտները արդեն իսկ նոր ու լուսավոր դպրոցում խոստացան ավելի լավ սովորել, որպեսզի ապրի Խնձորուտն ու Հայաստանը։
Խնձորուտի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է Հայ Կրթական Հիմնարկության միջոցներով։