Լիլիթ Սեդրակյանի անդրադարձը Հայ կրթական հիմնարկության 75 ամյակին կայացած միջոցառմանը
Հայ կրթական հիմնարկության 75-ամյակի գալլան կայացավ Ամերիկայի միացյալ նահանգներում։
75 տարի առաջ Կալիֆոռնիահայ մի խումբ երիտասարդներ հիմնադրեցին Հայ կրթական հիմնարկությունը՝ նպատակ ունենալով աջակցել սփյուռքում ձևավորվող հայկական կրթօջախներին, օգնել, որ հայ երիտասարդները սովորեն հայերեն և ստանան բարձրագույն կրթություն։
Այդպես 1950 թվականին ստեղծվեց Հայ կրթական հիմնարկությունը, որը սկսեց գործունեություն ծավալել ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում, իսկ 1988-ի երկրաշարժից հետո մեր հիմնական ջանքերը կենտրոնացրինք Հայաստանում։
Արդեն 75 տարի շարունակ ահռելի ներդրումներ կրթության մեջ՝ վստահ լինելով, որ #կրթությունը_կարևոր_է և մեր երկրի զարգացման ամենաուժեղ գործիքը։
Շնորհակալություն բոլոր բարերարներին, ովքեր այս ամբողջ ճանապարհին կանգնած են կրթության կողքին։
