Կրթաթոշակ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտական արվեստ (Կոմպոզիցիա) բաժնի ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտական արվեստ (Կոմպոզիցիա) բաժնում սովորող և սովորել պատրաստվող ուսանողների համար։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել վճարովի համակարգում 2025 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող աշակերտներ, որոնց 10-րդ դասարանից մինչև 12-րդ դասարանի 1-ին կիսամյակի գնահատականների միջին նիշը կազմում է առնվազն 7 միավոր) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ (միայն առկա):

Մրցույթին մասնակցելու համար մինչև մայիսի 2-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը այստեղ՝ https://apply.aef.am

Ընտրացանկ