Հայ Կրթական Հիմնարկությունը՝ Մովսեսի միջնակարգ դպրոցի հովանավոր
Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) Մովսեսի միջնակարգ դպրոցի հովանավորն է: Մեր Հիմնարկության առատաձեռն աջակցությամբ ուսուցիչ-առաջնորդ Անուշ Ասլիկյանը Մովսես գյուղում անգլերեն է դասավանդում:
«Գերազանց և արժեքներ ստեղծող կրթության միջոցով խթանելով հայ երիտասարդների զարգացումը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը լիովին համընկնում է մեր առաքելության հետ: Մենք խորապես ոգեշնչված ենք այն փոփոխություններով, որոնք հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները բերում են իրենց աշակերտների կյանքում: Այս երիտասարդ առաջնորդների նվիրվածությունն ու ջանքերը մեզ հուսադրում են, որ կրթության ոլորտում իմաստալից և կայուն փոփոխությունները ոչ միայն իրագործելի են, այլև արդեն ընթացքում են», – նշել է Հայ Կրթական Հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը:

