ՀԿՀ տնօրեն Արմինե Հարոյանը՝ «Foundations with Larisa Hovannisian» փոդքասթի հյուր

«Foundations with Larisa Hovannisian» փոդքասթի 10-րդ դրվագի հյուրն է Հայ կրթական հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյանը։
Հայ կրթական հիմնարկությունն արդեն 75 տարի աջակցում է հայկական կրթական կառույցներին և նախաձեռնություններին՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։
Այս անկեղծ զրույցում Արմինեն պատմում է իր անձնական ու մասնագիտական ուղու մասին, ներկայացնում է ՀԿՀ առաքելությունն ու այն արժեքները, որոնք ուղղորդում են իրեն և հիմնարկությանը՝ կրթական դաշտում կայուն ազդեցություն թողնելու գործում։
Դիտեք ամբողջական զրույցը և բացահայտեք, թե ինչն է ներշնչում նրան շարունակել փոխել հազարավոր երիտասարդների կյանքը։
Ընտրացանկ