Միասին կրթության համար․ ՀԿՀ-ի համայնքը կրկին մեկտեղվեց շնորհակալության և ոգեշնչման մթնոլորտում
Եւ այսպես ամեն տարի Հայ Կրթական Հիմնարկության այս հրաշալի միջոցառումը մեկտեղում է հազարավոր ուսանողների, բարերարների և այն բոլոր նվիրյալ մարդկանց, որոնք տարիներ շարունակ այս ծրագրի անբաժան մասն են: Նրանք իրենց անգնահատելի ներդրումով և հավատով ամրապնդում են այն առաքելությունն ու տեսլականը, որին բոլորս հավատարիմ ենք։
Օրեր առաջ ԱՄՆ-ում, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Երևանում, մենք նշեցինք մեր 75-ամյա ուղին և շարունակական նվիրվածությունը կրթությանը ու երիտասարդների հաջողություններին։
Ամբողջ այս ընթացքում Հայ Կրթական Հիմնարկությունը կանգնած է Հայաստանի հազարավոր երիտասարդների կողքին՝ ոգեշնչելով նրանց հաղթահարել դժվարությունները և կառուցել լուսավոր ապագա։
Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին, հյուրերին, աջակիցներին և ուսանողներին՝ միջոցառմանը ներկա գտնվելու և այն իսկապես հիշարժան դարձնելու համար։

Ընտրացանկ