Հայ կրթական հիմնարկության և Հովհաննիսյանների ընտանիքի կողմից հատկացված դրամական միջոցներով վերանորոգվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը։

Հին տանիքը ամբողջությամբ վնասված էր, տեղ-տեղ առկա էին անցքեր, որոնք անձրևային եղանակներին առաջացնում էին խնդիրներ։Այս ամենն անցյալում է, քանի որ դպրոցն ունի նոր ու ամուր տանիք։Միաժամանակ նորոգվեց ու կահավորվեց դպրոցի գրադարան-ընթերցասրահը և 14 դասասենյակների դռները։

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ կրկին Հովհաննիսյանների ընտանիքի և Հայ կրթական հիմնարկության ջանքերով դպրոցում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Ընդհանուր կատարվել է շուրջ 8 միլիոն դրամի ներդրում։

Ինժեներական լաբորատորիան բացվել է ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի տիկին Վարդիթեր Հովհաննիսյանի։

Բացման արարողությունից առաջ դպրոցի բակում տեղի է ունեցել նաև ծառատունկ՝ ի հիշատակ Վարդիթեր Հովհաննիսյանի։

Վարդենիկ կրթական կյանքը մուտք է գործում նոր տեխնոաշխարհ։

Ընտրացանկ