Տարածաշրջանում առաջին մեքենան, որը ստեղծվել է պատանիների կողմից՝ հայկական արտադրության դետալներով
AEFENGINEERINGLAB-ի «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցներում»
ծրագիրը Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում սկսեց գործել մեկ տարի առաջ:
Հայ Կրթական Հիմնարկության ֆինանսավորմամբ GITC – Information Technologies Center -ը ավագ դպրոցների պատանիներին սովորեցրեց ինժեներական կրթություն և այսօր նրանք արդեն սկսել են կիրառել իրենց ստացած գիտելիքները: Վեց ամիսների ընթացքում պատանիները նախագծել և կառուցել են
մեքենա, որի դետալների մեծ մասը հենց իրենք են արտադրել:
Արտաքին տեսքից մինչև մեխանիկա և էլեկտրականություն՝ ամեն ինչ կառուցվել և ստեղծվել է պատանիների ձեռքերով:
Նախագծող տղաների մի մասն արդեն բանակում է։ Ստացած ինժեներական գիտելիքները այս օրերին նրանք կիրառում են առաջնագծում և գրանցում մեծ հաջողություններ:
Հիշեցնենք, որ AEFENGINEERINGLAB-ը գործում է նաև Թաիրովի միջնակարգ դպրոցում։ Այնտեղ ևս իրականցվում են նախադեպը չունեցող նախագծեր։



