Ամենամյա Ծաղկահավաք․ նոր շունչ ծաղիկներին
Ապրիլի 26 իրականացավ Հայ Կրթական Հիմնարկության կողմից իրականացվող ամենախոշոր կամավորական աշխատանքներից մեկը՝ ամենամյա Ծաղկահավաքը, որը կազմակերպել էր «Արալեզ» Բարեգործական ՀԿ-ն։
Ամեն տարի ՀԿՀ հարյուրավոր ուսանողներ իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում Ծաղկահավաքի իրականացման գործում:
Ապրիլի 24-ին հուշահամալիրում դրված 100 հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում, տեղափոխվում աղբատեղի և այրվում էին:
2010թ.-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թղթեր և մոմեր պատրաստելու համար:
Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերօգտագործման առաքելությունը:


