Արևադաշտի միջնակարգ դպրոցն ունի նոր գրադարան: Գրադարանն ապահովված է անհրաժեշտ կահույքով, համակարգչով, 300 կտոր գրքային ֆոնդով։
Ծրագիրը կյանքի է կոչվել Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Միմի Ծառուկյանի անձնական միջոցներով։
Գրադարանն անվանակոչվել է ի հիշատակ Արտուշ և Ժանետ Ծատուրյանների։
Հիշեցնենք, որ Արևադաշտի միջնակարգ դպրոցն ամբողջովին կառուցվել է Հայ Կրթական Հիմնարկության կողմից և շահագործման է հանձնվել 2018 թվականին:
Ընտրացանկ