Լրացուցիչ 100 կրթաթոշակ ուսման վարձի տեսքով՝ ՀՀ պետական բուհերում սովորել պատրաստվող, բռնի տեղահանված արցախցի ուսանողների համար։

Հայ Կրթական հիմնարկությունը, հավատարիմ մնալով կրթության կարևորության և մշտապես ուսանողների կողքին լինելու գաղափարին, կրթաթոշակային մրցույթի հավելյալ փուլ է հայտարարում արցախցի ուսանողների համար՝ հատկացնելով լրացուցիչ 100 կրթաթոշակ՝ ուսման վարձի տեսքով:
Հաշվի առնելով Արցախում սովորած և սեպտեմբերի 19-ին թշնամու ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված ուսանողների համար պետական աջակցության ծրագրի առկայությունը՝ ՀԿՀ կրթաթոշակին կարող են դիմել ՀՀ պետական բուհերում սովորել պատրաստվող այն ուսանողները, որոնց ուսման վարձն ամբողջությամբ չի փոխհատուցի պետության կողմից տրամադրած կրթաթոշակը:
Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 31-ը (ներառյալ):
Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝
Ընտրացանկ