Հայ Կրթական Հիմնարկություն տնօրեն Արմինե Հարոյանը հյուրընկալվել է Ուսանողի տան երիտասարդներին
Հայ Կրթական Հիմնարկություն տնօրեն Արմինե Հարոյանը հյուրընկալվել էր Ուսանողի տան պայծառ երիտասարդներին, որոնց հետ ունեցանք բովանդակալից, ոգեշնչող ու փորձով լի հանդիպում։
Զրուցեցինք կամավորության մշակույթի կարևորության, կրթաթոշակային հնարավորությունների, ինչպես նաև հարցազրույցի ճիշտ ներկայանալու հմտությունների մասին։
Բացի գործնական խորհուրդներից, քննարկեցինք նաև մոտիվացնող թեմաներ՝ ինչպես հաղթահարել դժվարությունները, ինչպես կառուցել նպատակային կյանք և շարունակել զարգանալ՝ անկախ հանգամանքներից։
Ընտրացանկ