Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակի մրցույթի հարգելի՛ մասնակիցներ,
Շնորհակալ ենք, որ մասնակցեցիք մեր մրցույթին:
Տեղեկացնում ենք, որ այս տարի ընտրությունը բավականին դժվար էր՝ հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը, դիմորդների ահռելի մեծ քանակը, բարձր առաջադիմությունը և ընտանիքի սոցիալական պայմանները:
Շնորհավորում ենք բոլոր դիմորդներին, ովքեր այս տարի կստանան Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակը՝ ամբողջական ուսման վարձի տեսքով (բացառություն են կազմում Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը):
Իսկ այն դիմորդները, ովքեր այս տարի չհամալրեցին մեր շարքերը, խնդրում ենք չհուսահատվել և փորձել հաջորդ տարի: Հուսանք՝ հաջորդ տարի մեր ֆինանսական միջոցները թույլ կտան էլ ավելի մեծ թվով ուսանողների հովանավորել։
Հարկ ենք համարում նշել, որ այս տարի, կապված պատերազմական իրավիճակի հետ, կրթաթոշակների տրամադրման համար առաջնային կարևորություն տրվել է 44-օրյա պատերազմի մասնակիցներին, պատերազմի ընթացքում վիրավորում ստացածներին, ինչպես նաև պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքի անդամներին։
Բոլոր ընտրված կրթաթոշակառուները, ինչպես նաև նրանք, ովքեր, ցավոք, չեն հաղթահարել մրցութային փուլերը, արդեն իսկ ստացել են նամակ իրենց էլ․ հասցեին։ Այսպիսով, խնդրում ենք ստուգել ձեր էլ․ հասցեները, կարդալ նամակն ամբողջությամբ և պատասխան նամակով հաստատել, որ կարդացել եք մեր նամակը և տեղեկացվել մեր հետ համագործակցության մանրամասներին։
Մաղթում ենք ձեզ մասնագիտական հաջողություններ և ամենայն բարիք:
Սիրով՝
Հայ Կրթական Հիմնարկություն